չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելուն

ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելուն

ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգում չներառեց «ՀայաՔվե»-ի նախագիծը, որով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ  քվեարկեց՝ կողմ 26, դեմ 57, ձեռնպահ 1 ձայներով:

««Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քվեարկությամբ, որով մերժեց 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ «ՀայաՔվե»-ի նախագիծը, վերահաստատեց, որ լեգիտիմ չէ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով` մերժելով «ՀայաՔվեն»-ն՝  ՔՊ-ն անում է այն, ինչ այս պահին պետք է՝ սեփական աթոռները պահելու համար:

  • Կիսվել: