շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ն դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

ԱԺ-ն դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունեց հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

Ազգային ժողովը նորից առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած այն նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հետևել մարդկանց հեռախոսազանգերին և գտնվելու վայրին՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար։

Իմքայլական պատգամավորներից 69 մարդ քվեարկեց կողմ, մեկը՝ ձեռնպահ։

Նախագիծն արդեն մեկ անգամ ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ իշխանական խմբակցության ձայները չէին բավականացրել, ընդունումը տապալվել էր։ Այդ պատճառով ժամեր անց գումարվեց արտահերթ նոր նիստ։ Դրան արդեն կանչվել էին իմքայլական ավելի մեծ թվով պատգամավորներ։

Արդյունքում՝ նախագիծն առաջին ընթերցումը նորից անցավ, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամվա ընթացքում։

  • Կիսվել: