շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ վաղը՝ ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի։

Նիստի օրակարգում ՀՀ քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քաղաքացիության և հարկային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերն են։

Օրենքի նախագծերի փաթեթը քննարկվելու է երկու ընթերցմամբ։

  • Կիսվել: