հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթի օրակարգային երկու նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթի օրակարգային երկու նախագծերը

Կհստակեցվեն ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցները: Խորհրդարանը 71 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

Զորահավաքի միջոցով զինծառայության մեկնած աշխատողի աշխատատեղը կպահպանվի: Խորհրդարանը 85 ձայնով էլ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծը:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ  պատգամավորները գրավոր առաջարկների համար ունեն երեք ժամ, որից հետո  գլխադասային հանձնաժողովը ևս երեք ժամ կունենա, ապա կանցկացվի երկրորդ ընթերցումը:

  • Կիսվել: