կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:

Խորհրդարանը 79 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք՝ նախագծի համահեղինակներից Սիսակ Գաբրելյանը տեղեկացրել էր, որ այսպես փորձում են վերացնել ժամանակին օրենքով Սյունիքի մարզի համայնքապետներից մեկին տրված արտոնությունը և ստեղծել մրցակցային պայմաններ:

ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ու կքվեարկվեն 24-ժամյա ռեժիմով:

  • Կիսվել: