երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ԱԺ միջխորհրդանական հանձնաժողովների թիվը 4–ից կդառնա 11

ԱԺ միջխորհրդանական հանձնաժողովների թիվը 4–ից կդառնա 11

ԱԺ միջխորհրդանական հանձնաժողովների թիվը 2024 թ.-ին 4–ից կդառնա 11։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։
 
«Դա ընդամենը կանխատեսում է, մենք հստակ որևէ բան չենք կարող ասել, սակայն հաշվի առնելով ԱԺ–ի միջազգային մեծ ակտիվությունը` գործուղումներ, հանդիպումներ, հյուրընկալումներ, հնարավոր է այս թիվը պարբերաբար փոփոխվի»,– հայտարարեց նա։
 
Առաքելյանը տեղեկացրեց, որ այս տարի արդեն իսկ 3 բարեկամական խումբ են ավելացրել։
«Գործընթացը կլինի այնպիսին, որ շատ բարեկամական խմբեր կվերափոխվեն միջխորհրդարանական հանձնաժողովների և հակառակը` նայած, թե տվյալ երկրում համագործակցության ինչ ձևաչափ է գործում։ Դա անպայման փոխադարձության սկզբունքի հիման վրա է լինում»,– ընդգծեց նա։
Դավիթ Առաքելյանը նշեց նաև, որ ՀՀ ԱԺ-ի 2024 թ. բյուջեն կկազմի 7.2 մլրդ դրամ, որը 1.5 տոկոսով ավելի է 2023 թվականի բյուջեից։

  • Կիսվել: