ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան):

«Նման նախագիծ չկա, և  նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է 

մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի 

բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն:

  • Կիսվել: