չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱԺ-ն չընդունեց «Պատիվ ունեմ»-ի՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն չընդունեց «Պատիվ ունեմ»-ի՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության  նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ չկար, ձեռնպահ էր 68 պատգամավոր։

Նշենք, որ «Պատիվ ունեմ»-ի առաջարկին միացել էր նաև  «Հայաստան» խմբակցությունը։

  • Կիսվել: