ԱԺ հերթական քառօրյան մեկնարկել է․ ուղիղ
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ նախագծեր:
Նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։


