երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամը 21.00–ին ԱԺ նիստ է հրավիրել. Պետրոսյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամը 21.00–ին ԱԺ նիստ է հրավիրել. Պետրոսյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամը 21.00–ին ԱԺ նիստ է հրավիրել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

՛՛Ժամը 21:00 նիստը սկսվում է, եկեք, ձեր երկրին տեր կանգնեք՛՛,-հայտարարեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարկում մի խումբ քաղաքացիներ հավաքվել են և պահանջում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանել ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Հակարիի կամրջից այսօր արցախցի երիտասարդների առևանգման հետ կապված միջադեպը, ինչպես նաև այս և այլ խնդիրների հետագա լուծման ճանապարհները:

Ականջալուր լինելով ցուցարարներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր նստավայրից նրանց մոտ, սակայն անկեղծ խոսակցության համար պահանջեց անջատել հեռախոսները և ձայնագրիչները, և այդ պահին ուղիղ միացումն ընդհատվեց:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի: Հայտնի է, նաեւ որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։

 

  • Կիսվել: