հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. նա ՀՅԴ անդամ է

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. նա ՀՅԴ անդամ է

Այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը:

«Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։

Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»,-նշել է նա:

Հիշեցնենք, պատգամավորի մանդատից հրաժարվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, եւ նրա փոխարեն մանդատը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը:

Նա ՀՅԴ անդամ է, Իջեւանից:

  • Կիսվել: