հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ է անցկացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ է անցկացրել

ԱԺ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ է անցկացրել:

Ինչպես նիստի ժամանակ նշեց խմբակցության ղեկավարը՝ իրենց հանդիպման հիմնական թեման տնտեսական ճգնաժամը, արտակարգ իրավիճակով պայմանավորված անգործությունն ու աղքատությունն են:

Դիմելով պատգամավորներին՝ Ծառուկյանն ասաց, որ պարզ է, որ բոլորն իրենց տարածքներում շրջել են, օգնում են մարդկանց՝ ինչով կարող են, սակայն պետք է շարունակել  հանդիպումները, լինել գյուղերում ու քաղաքներում:

՛՛Ծանոթ-բարեկամ-կուսակցական պատկանելություն պետք է կապ չունենա, այլ միայն մարդը: Ժողովրդի կողքին պետք է լինել ոչ միայն քարոզարշավի ժամանակ, այլև՝ միշտ: Այս վիճակից դուրս ենք գալու, բայց մինչ այդ մարդիկ պիտի իմանան, որ պատգամավորն իրենց կողքին է՛՛,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

  • Կիսվել: