չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԺ աշխատակազմը պարգևատրման ֆոնդից տնտեսել է շուրջ 252 մլն դրամ

ԱԺ աշխատակազմը պարգևատրման ֆոնդից տնտեսել է շուրջ 252 մլն դրամ

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին 2021-ի պետբյուջեից կհատկացվի 6 մլրդ 98 մլն դրամ, որոշ ուղղություններով կատարվել են կրճատումներ` տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

Ըստ նրա, ԱԺ գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 մլրդ 620 մլն դրամը: Պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսված միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 260 հազար դրամ: Սիրականյանը տեղեկացրեց, որ նվազել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները 11.4 մլն դրամով՝ կազմելով 174.8 մլն դրամ: Նվազումներ տեղի են ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման մեջ:

2021-ին շենքային պայմանների բարելավման համար նախատեսված է 53.8 մլն դրամ, իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման միջոցառման համար՝ 38.9 մլն դրամ:

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել՝  շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար, որ գոյացել է  համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին:

  • Կիսվել: