հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ազատության հրապարակից 79 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն

Ազատության հրապարակից 79 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն

Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հանրահավաքի այլ մասնակիցներ ու կուսակցությունների անդամներ նույնպես բերման են ենթարկված։

  • Կիսվել: