չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետի ու նախագահի հրաժարականը

«Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետի ու նախագահի հրաժարականը

Նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Ստորագրող կողմերը հիմնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ՛՛Ազատագրական շարժման՛՛ նախաձեռնող խմբի կազմակերպած հավաքի ժամանակ ասաց ՛՛Զարթոնք՛՛ կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, առաջ են եկել, ընդհուպ ներխուժել են ՀՀ տարածք, գերիներն ու պատանդառված քաղաքացիները չեն վերադարձվել, մինչև վերջերս էլ առաջնագծում ունենք զոհեր, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ  մեր անվտանգության հարցը լուծված չէ։

Բացի այդ, ըստ Զոհրաբյանի, անհայտ է, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, երբ սահմանազատման-սահմանագծման հարցը փորձի իրականացվել։ ՛՛Ազատագրական շարժման՛՛ նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանության հարցը՛՛,-ասաց նա:

Ուստի, ելնելով վերը նշվածից, Զոհաբյանն ասաց, որ իրենք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները։

 

  • Կիսվել: