ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ազատագրական շարժման» մասնակիցները ուխտագնացության ճանապարհին կանգ են առել Եռաբլուրի մոտ

«Ազատագրական շարժման» մասնակիցները ուխտագնացության ճանապարհին կանգ են առել Եռաբլուրի մոտ

«Ազատագրական շարժման» մասնակիցները դեպի Էջմիածին ուխտագնացության ճանապարհին Եռաբլուրի մոտ կանգ են առել՝ աղոթելու համար․

«Մենք հիմա Եռաբլուրի մոտ ենք, ինչպես ճանապարհին պայմանավորվեցինք, այստեղ էլ առաջարկում ենք տերունական աղոթքը հնչեցնել մեր նահատակների հիշատակի և իրենց հոգու խաղաղության համար»,- ասել է շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

Ուխտագնացները աղոթելուց հետո շարունակել են ճանապարհը։ Նշենք, որ «Ազատագրական շարժումը» հայտարարել էր, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ուխտագնացություն-երթ կիրականացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Հիմա մենք սկսում ենք մեր ուխտագնացության երթը, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ուխտագնացությունը քաղաքական որևէ նպատակ չունի։ Մենք ուխտագնացությամբ գնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։ Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության մասին չենք խոսելու, մենք լուռ գնալու ենք՝ մեր համախմբման կոչով»,- ասել էր Արա Զոհրաբյանը։

  • Կիսվել: