շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այվազյանն ու Զալկալիանին քննարկել են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները

Այվազյանն ու Զալկալիանին քննարկել են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին: Ըստ տարածված հայտարարության՝ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում, գրում է aliq.ge-ն: 

«Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: