հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսուհետ գործատուն կարող է իր աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով, որ չհեռանա

Այսուհետ գործատուն կարող է իր աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով, որ չհեռանա

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում  փոփոխություններին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա:

«Նախագծով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը: Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ եւ արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունը այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենը ավելի լայն հնարավորություններ է ջնձեռնում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր եւ այս առումով ապահովում ենք ճկունություն: Ճկունությունն այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնրավորություն ընձեռի, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա: Սա անում ենք, որովհետեւ ներդրողների ճաշակը շատ տարբեր կարող է լինել»,-ասաց Բադասյանը:

Նրա խոսքով փոփոխություններ են նախատեսվում նաեւ աշխատակիցների բաժնետիրացման մասով. «Հայաստանում աշխատակիցների բաժնետիրացումը գործող կարգավորումներով հնարավոր է միայն խիստ կարգավորումների կիրառմամբ եւ միայն հետռգնված բաժնետոմսերի հաշվի, այնինչ աշխատողներին բաժնետոմսերով խրախուսելը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է  տալիս խրախուսել աշխատողներին եւ կանխել արտահոսքը ընկերությունից: Ուստի նախագծով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից եւ գործուն մոտեցումներ: Այսինքն հնարավորություն ենք տալիս, որ գործատռուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բանետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: