երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այսպիսով ստանձնեցինք 30 բնակավայր և 50.000 բնակիչ ունեցող Ալավերդի համայնքի կառավարումը. Պապոյան

Այսպիսով ստանձնեցինք 30 բնակավայր և 50.000 բնակիչ ունեցող Ալավերդի համայնքի կառավարումը. Պապոյան

Ալավերդու ավագանին 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով անվստահություն հայտնեց համայնքապետ Արկադի Թամազյանին և ընտրեց նոր համայնքապետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ շարունակելով.

«Այսպիսով ստանձնեցինք 30 բնակավայր և 50.000 բնակիչ ունեցող Ալավերդի համայնքի կառավարումը։

Շնորհավորում եմ նորընտիր համայնքապետին և կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ մաղթելով անխոնջ աշխատանք ի շահ Ալավերդու, ալավերդցու և Հայաստանի Հանրապետության»:

Հիշեցնենք՝   քիչ առաջ ավարտվել է Ալավերդու համայնքապետ Սամվել Թամազյանին անվստահություն հայտնելու համար «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստը։ 14 կողմ ձայներով վերջինիս անվստահություն հայտնեցին ավագանու անդամները:

Ավագանու համապատասխան արձանագրությամբ՝ համայնքի ղեկավար կընտրվի Դավիթ Ղումաշյանը, որը համայնքի ղեկավարի լիազորությունները կստանձնի արձանագրության երրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին հրավիրված ավագանու նիստում:

  • Կիսվել: