ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսպես թե այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս․ Փաշինյան

Այսպես թե այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս․ Փաշինյան

Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ, չնայած կա վարկած, որ այսպես թե այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք խուճապի ռիսկը հաղթահարենք, հիմա ընկնում ենք մեկ ուրիշ ծայրահեղության մեջ: Մենք շատ հանդարտ ենք վերաբերվում հարցին։ Երեկ ես մի քանի ռեպորտաժ եմ նայել բակերում զբոսնող մեր հայրենակիցների մասին: Մարդիկ այն համոզմանն են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Ես ուզում եմ կիսել այդ լավատեսությունը, սակայն իրականությունն այդպիսին չէ»,- ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ պետք է պրոցեսը կառավարելի պահեն, պացիենտների թիվն այնքան մեծ չպետք է լինի, որ Հայաստանն այլ երկրների նման փողոցներում ծառերի տակ մահճակալներ դնի.

«Մի եզրը խուճապի մատնվելն է, մի ծայրն անլուրջ վերաբերվելը: Ես կոչ եմ անում լուրջ վերաբերվել հարցին»:

  • Կիսվել: