կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր, սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Քոչարյան

Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր, սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։

Հանդիպմանը՝ նա հայտարարել է, որ այս տարածաշրջանում խաղաղության գրավականն առաջին հերթին երկրի «քաշային կարգ»-ն է․

«Շատ կարևոր է, թե երկիրը ոնց է ընկալվում, երկրի բանակը մարտունակ է, թե ոչ, իր դաշնակիցների հետ ինչ հարաբերություններ ունի։ Այս ամենի համադրությունը ստեղծում է մի վիճակ, որ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն դառնում է անհնար, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում»,–նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նաև անդրադարձավ հարցին՝ ինչն է հեշտացնում և դժվարացնում իրենց աշխատանքը․

«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ իշխանությունները սրբություն չունեն, ստելու հետ որևէ խնդիր չունեն․

«Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում դերակատար լինելու հետ»։

 

  • Կիսվել: