ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ. իմքայլական պատգամավոր

Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ. իմքայլական պատգամավոր

Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ․ չէ որ բեմում է կոռուպցիոներների «աստղաբույլը» հանուն նախկին համակարգի վերականգնման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

՛՛Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։
Կոռուպցիան տասնամյակներ շարունակ Հայաստանում եղել է համակեցության, փոխգործակցության հիմնական ձևը։

Կոռուպցիայի շուրջ է կառուցված եղել պետական ողջ համակարգը։
Բանակը, դպրոցը, հիվանդանոցներն ու մնացած ամեն ինչ կլանվել է կոռուպցիայի կողմից՝ ապահովելով մեր երկրի «պատվավոր» տեղը կոռումպացված երկրների սանդղակում։

2,5 տարի առաջ Հայաստանում մեծ թափով սկսվեց իրական պայքար կոռուպցիայի դեմ, ինչի արդյունքում մեր երկրում համակարգային կոռուպցիան ընդմիշտ քանդվել է, իսկ տեղային կոռուպցիոն դրսևորումների դեմ պետք է մղվի անընդհատ և համառ պայքար, որտեղ յուրաքանչյուրս անելիք ունենք՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: