հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն․ Վարչապետ

Այսօր ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն․ Վարչապետ

Շաբաթ օրը 680 թեստ է արվել, կիրակի օրը՝ 467 թեստ: Թեստերի ավելացման նպատակադրումը որ ունեինք, կատարվում է։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսինքն՝ գործնականում մենք այսօր ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, պարզապես մենք պետք է ցուցում ունենանք, որպեսզի թեստ անենք: Ուղղակի իմաստ չունի, կներեք, փողոցից մարդուն հրավիրել ու ասել՝ եկեք ձեզ թեստ անենք», - հավելեց վարչապետը, ով օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանում ապրիլի 10-ից օրական շուրջ 1000 թեստ է արվելու:

Արսեն Թորոսյանը, ճշգրտելով վարչապետին, ասաց․ «Եվ ցուցում է պետք, և՛ թափ հավաքելու գործընթացը ևս պետք է ընթանա: Բուժհիմնարկներին իջեցվել են այդ հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային համակարգն է ներդրվում: Օր օրի ցուցումների հետ մեկտեղ թեստերի թիվը կավելանա»:

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 12-ի դրությամբ ունեցել ենք կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք: «Գումարային դեպքերի թիվը դառնում է 1039-ը: Ունեցել ենք 14 ապաքինված: Ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211», - ասաց նախարարը՝ հավելելով, որ գրանցվել է ևս մեկ մահ. մահացածների ընդհանուր թիվը կազմել է 14: Այս պահին, նրա խոսքով, բուժում է ստանում 814 պացիենտ:

  • Կիսվել: