երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր պատերազմի հիմք չկա. Աղազարյան

Այսօր պատերազմի հիմք չկա. Աղազարյան

Ես միշտ ասել եմ, որ մոտակա ժամանակներում չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալներ. այսօր արդեն մի քիչ այլ կարծիքի եմ, այսօր ես կարծում եմ, որ նախադրյալներ կան, բայց ժամկետի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր նախադրյալներն ավելի հիմնավոր են, քան մեկ տարի առաջ:

Լրագրողների հարցին, թե ի՞նչն է նման եզրակացության հիմք տալիս, նա պատասխանեց. ՛՛Առաջինը, որ մենք սկսել ենք երկկողմ երկխոսություն իրար հետ, չենք քաշվում: Երկրորդը, պատերազմ անելու հիմք չկա:

Ճիշտ է, Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվում իրենց հիմնական նկրտումներից, որ իրենք հետապնդում էին, եւ ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ մասով, եւ ընդհանրապես, Հայաստանի գոյության հարցով, բայց որպեսզի դու պատերազմես քո հարեւանի կամ որեւէ մեկի հետ, երկու գործոնների համախմբությամբ պետք է իրենից ուժեղ լինես: Մեկը ռազմական գործոնն է, մյուսը քաղաքական բաղադրիչն է:

Այսինքն՝ պետք է մատուցես աշխարհին, թե ինչու ես այդ բանն անում: Այդ երկու գործոնների համախմբությամբ մենք շատ չենք զիջում Ադրբեջանին: Սա է խաղաղության հաստատման ամենակարեւոր գործոնը: Թե չէ թուղթը, որ ստորագրենք էլ, կարող է այսօր ստորագրենք, վաղը պատերազմական ակտ իրականացնենք:

Այդ իմաստով, հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ուզենք-չուզենք, պետք է խաղաղության մեջ ապրենք: Բայց չեմ կարող ասել՝ երբ դա կլինի, կարող է եւ տարիներ տեւի, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այդ փաստաթուղթը: Ի՞նչ է դա տալիս Ադրբեջանին, ոչինչ չի տալիս: Իսկ առանց այդ պայմանագրի, մեկ էլ տեսար՝ աշխարհում մի բան փոխվեց, Ադրբեջանն ինչ-որ պատրվակով փորձի այն խնդիրը, որ հիմա չի կարողանում լուծել, այդ ժամանակ լուծի Թուրքիայի հետ միասին՛՛:

  • Կիսվել: