կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր  Ներկայացուցիչների պալատն ընդունեց ևս 4 նախագիծ ի պաշտպանություն Արցախի

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց ևս 4 նախագիծ ի պաշտպանություն Արցախի

Այսօր  Ներկայացուցիչների պալատն ընդունեց  ևս 4 նախագիծ ի պաշտպանություն Արցախի։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի օրենսդրական նախաձեռնությունը պահանջում է պաշտպանության նախարարից պետքարտուղարի հետ համագործակցությամբ պատրաստել զեկույց՝ անդրադառնալով այն պնդմանը, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերի 333-րդ հոդվածի համաձայն, կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ:

Դեյվիդ Վալադաոյի առաջարկած օրեսդրական փոփոխությունն էլ պահանջում է 180 օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի մարդասիրական բոլոր ծրագրերի մասին, իսկ կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակությամբ նախագիծըպետքարտուղարից պահանջում է հաշվետվություն Թուրքիայի ՛՛Գորշ գայլեր՛՛ կազմակերպության գործունեության մասին, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ, դաշնակիցների և միջազգային գործընկերների շահերի դեմ: Նախագիծն առաջարկում է ուսումնասիրել այս կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։

Կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ միտված է փոփոխություններ առաջարկել Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում, հայտնի որպես Մագնիցկի Ակտ, որով կթույլատրվի պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: