ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների  շահառուներին շուրջ 376 մլն դրամ է փոխանցվել

Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների շահառուներին շուրջ 376 մլն դրամ է փոխանցվել

Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 

Ինչպես տեղեկացնում է ԱՀ պետական եկամուտների կոմիտեն՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1462 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 376 մլն դրամ:

Նշված գումարից 251,7 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 2272 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

  • Կիսվել: