չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երևանն է․ Փաշինյան

Այսօր կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երևանն է․ Փաշինյան

Այսօր կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երևանն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Վարչապետը ցավակցություն հայտնեց վարակի զոհերի հարազատներին և ընտանիքների անդամներին։

«Մենք կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում: Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանում է՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում»,-ասաց նա:

  • Կիսվել: