շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին ենք»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի իր գործընկերոջը

«Այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին ենք»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի իր գործընկերոջը

Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Աքարը հայտարարել է. ՛՛Թուրքիան այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է՛՛։

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 15 զոհ, 12 գերի, վիրավորներ, կորցրած դիրքեր:

  • Կիսվել: