Այսօր հանդիպում ենք ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ. Հայկ Կոնջորյան
Այսօր հանդիպում ենք Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ, ում առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով, որոշում դեռևս չի կայացվել, և մինչև լիագումարի նիստը չի կայացվի: Պետք է լսեն թեկնածուին, լինի հարցուպատասխան, ինչից հետո որոշում կկայացվի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին հարցերին: