ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր երեկոյան կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ. Կարին Տոնոյան

Այսօր երեկոյան կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ. Կարին Տոնոյան

Այսօր երեկոյան արդեն կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛5165՛՛ շարժման առաջնորդ, Ազատագրական շարժման անդամ Կարին Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սկսում ենք բանակցությունների շարքը, որ վերադառնանք այստեղ բոլորով։ Ես այս ամբիոնից դիմում եմ նաև մեր հոգևոր առաջնորդներին, խնդրում եմ, պարտադրում ու պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք, առաջնորդեք ձեր ժողովրդին, եթե կաթողիկոսը չլիներ 18 թվականին, Սարդարապատ չէր լինելու, և ուրեմն՝ մենք այստեղ ենք և վաղը գալու ենք Էջմիածին՝ ձեզ հետ հանդիպելու, հոգևոր հայրեր՛՛։

Տոնոյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում ձևավորվելու է Հայոց համազգային համախմբման բանակը, իրենք շրջելու են Հայաստանի բոլոր մարզերով և վերադառնալու են ազգովի։ Նա նաև Հայրենիք վերադառնալու կոչով դիմեց սփյուռքահայերին:

Նշենք, որ այսօր ՛՛5165՛՛ շարժումը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իշխանությանը հեռացնելու օրակարգով խորհրդակցությունների շարք են սկսում քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների, անհատների հետ։

 

  • Կիսվել: