հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս ժողովուրդը չի հանդուրժելու Նիկոլին և ինքը պետք է արագ գնա, իրա մեկ րոպե ավել մնալը մեր արժանապատվության հարցն է․ Իշխան Սաղաթելյան

Այս ժողովուրդը չի հանդուրժելու Նիկոլին և ինքը պետք է արագ գնա, իրա մեկ րոպե ավել մնալը մեր արժանապատվության հարցն է․ Իշխան Սաղաթելյան

Այս պահին ունենք մի հարց՝ Նիկոլը հեռանա, որ փորձենք վիճակը փրկել: Կան  բազմաթիվ քայլեր և պայմանագրի վավերականության հարց, այս պայմանագիրը մեր համար անընդունելի է, մենք չենք կարող այս պայմաններին համակերպվենք, մենք հանձնելու հայրենիք չունենք, այս պայմանագիրը երկու մարդու է ձենտու եղել՝ Նիկոլին և Ալիևին, մենք սա չենք կարող հանդուրժել. այսօր վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Հենց հիմա իմ ընկերները Եղնիկների դիրքից զանգում են, ասում են դիրքերից չենք իջնում, դեպքեր կան, որ զինվորը իրեն կրակում է, ով է այս ամենին պատասխան տալու: Ասում է՝ հասավ մի իրավիճակի, որ Ստեփանակերտն էինք կորցնում ստիպված ստորագրեցի, բա չբերեիր հասցնեիր այս իրավիճակին: Այս երկրում կան մարդիկ, որոնք կարող են այս երկիրը պահել և ծաղկացնել: Այս ժողովուրդը չի հանդուրժելու Նիկոլին և ինքը պետք է արագ գնա, իրա մեկ րոպե ավել մնալը մեր արժանապատվության հարցն է»,- ասաց նա:

Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա 4 օրերի ընթացքում չտա հրաժարականը, ի՞նչ է սպասվում, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Արցախի քաղաքական ուժերը նախաձեռնություն ունեն ժամկետների հետ կապված.

«Այս մարդը այնքան սրիկա է, որ չորս օր  ժամանակ են տվել, մեր գյուղերը դատարկեն, մարդկանց հարյուր տարի ստեղծածը չորս օր ժամանակ է տվել, որ դատարկեն: Իրեն ժամեր է մնացել, կորոնավիրուսի ժամանակ բուկլետ էր բաժանում, ո՞ւր է , վարչապետ ես, երկիր ես հանձնել արի Կառավարության քո սենյակ»:

  • Կիսվել: