Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ․ Քոչարյան
Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. կարծում եմ՝ հերթական բլեֆն էր փորձում անել՝ մտածելով, որ կկարողա ազդել հետագա հաշվարկի վրա: Փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն։ Իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս իրենք տարբեր հնարքներով ավելացրել են: Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների մասին։
«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,-նշել է նա:



