շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս ընտրություններում երիտասարդներն են հաղթելու. Երվանդ Թարվերդյան

Այս ընտրություններում երիտասարդներն են հաղթելու. Երվանդ Թարվերդյան

Այն անձը, որը երիտասարդներին կտա սեր և հավատ, նա կլինի մեր երկրի հաջորդ ղեկավարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Միացյալ Հայաստան՛՛ կուսակցության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը: Նշենք, որ նա նախօրեին հանդիպել էր երիտասարդների հետ։

՛՛Երիտասարդությունը շատ կարևոր է մեր բոլորի համար, քանի որ այս ընտրություններում երիտասարդներն են հաղթելու՛՛,-ասաց Թարվերդյանը։

Նրա խոսքով՝ սպասվող խորհրդարանական ընտրությունը Հայաստանի վերջին 100 տարիների ամենակարևոր քաղաքական միջոցառումն է։

՛՛Մեր պետությունը երկու ամսից կունենա նոր վարչապետ, և այդ անձի համար նշաձողն այնքան բարձր է լինելու, որ պետք է լինի մարդ, որին հասարակությունը սիրում է և հավատում, և որն ի վիճակի է շատ ծանր բեռ տանել, քանի որ մենք այսօր ամեն առումով գտնվում ենք ճգնաժամի մեջ՛՛,-նշեց Թարվերդյանը:

Նա հավելեց նաև, որ ինքն իրեն միանշանակ պատկերացնում է որպես վարչապետ:

  • Կիսվել: