չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Այս շարժումը կապ չունի ո՛չ հյուսիսի ու հարավի, ո՛չ արևելքի ու արևմուտքի, և ո՛չ անցյալի ու ներկայի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այս շարժումը կապ չունի ո՛չ հյուսիսի ու հարավի, ո՛չ արևելքի ու արևմուտքի, և ո՛չ անցյալի ու ներկայի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Մեզ համար տարօրինակ չէր միջազգային կառույցների լռությունը, բայց մենք ենք մեր տունը կառուցողը, մենք ոչ մեկից ո՛չ սպասելիք ունենք, ո՛չ ակնկալիք։ Եթե իրենք կարող են խոսել արդարության մասին, թող խոսեն, բայց թող մեզնից խնդրանք չսպասեն։ Այս մասին այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: 

՛՛Բավ է երկակի ստանդարտներով ապրելը։ Մենք իրենց ասել ենք, որ այս շարժումից իրենց վախենալու ոչինչ չունեն, հակառակը, այս շարժումն իրենց նույնպես բերելու է իրական գործընկերություն՛՛,-նշեց նա։

Սրբազանի խոսքով՝ իրենք պատկերացնում են, որ ՛՛սեփական ժողովրդի վրա ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հեռացող է՛՛։

՛՛Հետևաբար մեր շարժումը շարունակվելու է ավելի հուժկու ու առավել խորությամբ։

Շարժումը բաժանվում է երկու մասի, մինչև հունիսի 12 ու 12-ից հետո։ Առաջին փուլում մենք հաջողության ենք հասել, մեր ժողովուրդն արթնացել է և ցույց է տվել, որ այլևս այսպես անպատիվ ապրել չի ուզում։

Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս շարժումը կապ չունի ո՛չ հյուսիսի ու հարավի, ո՛չ արևելքի ու արևմուտքի, և ո՛չ անցյալի ու ներկայի հետ։
 
Այս շարժումը կապ ունի միայն ապագայի հետ՛՛,-վստահեցրեց նա։
 

  • Կիսվել: