ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Այս քարտեզը նկարագրում է ՀՀ դե յուրե սահմանները. Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը

Այս քարտեզը նկարագրում է ՀՀ դե յուրե սահմանները. Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը

Հայաստանը նոր սահման չի ստեղծում, վերարտադրում է սահմանային այն գիծը, որ գոյություն է ունեցել Խորհրդային միության պահին, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը:

«Այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները: Մենք այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը», - ասաց նա:

Փաշինյանն ասաց, թե սրանով ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքը:

  • Կիսվել: