երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար է. Պապիկյան

Այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար է. Պապիկյան

Այս փուլում կարող ենք գնահատել, որ ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար է՝ Կառավարության այսօրվա նիստին նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ միակ խնդիրը Ախուրյանի ջրամբարում է:

«Միակ խնդիրն այս պահին Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ: Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ձնհալ հիմնականում տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավականին շատ են, և կանխատեսումներն այնպիսին են, որ ջրի խնդիր այս տարի քիչ կունենանք»,- նշեց Պապիկյանը:
 
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ պետք է կարողանանք պատշաճ կառավարում ապահովել, որ ջուրը նախ կուտակվի, հետո էլ պատշաճ ձևով հասնի գյուղացիներին, քանի որ գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ դեռևս բավականին լավ են:

  • Կիսվել: