հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս պահին սահմանազատման բանակցություններ չեն ընթանում․ Աղաջանյան

Այս պահին սահմանազատման բանակցություններ չեն ընթանում․ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացրել է, որ այս պահին Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու շուրջ բանակցություններ չեն ընթանում։

«Բանակցություններին պետք է նախորդի բանակցությունների համար տրամադրող, դրական ֆոն։ Երբ որ մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, ովքեր մինչ օրս ոչ միայն չեմ վերադարձվել հայրենիք, այլ որոնցից շատերի վրա շինծու քրեական գործեր են հարուցվել, որոնք դատապարտվել են 10 և ավելի տարիների ազատազրկման, գումարած դրան՝ այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, առնվազն չի նպաստում նմանատիպ ֆոնի ստեղծմանը և ձևավորմանը», - ասել է Աղաջանյանը։  

Անդրադառնալով սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու ալիևյան պահանջին՝ Աղաջանյանը նշել է․

«Ըստ էության՝ պահանջը կայանում է նրանում, որպեսզի Արցախի և արցախահայության իրավունքներից նույն արցախցիները հրաժարվեն, հետևաբար, Հայաստանը, հայկական կողմը հրաժարվի։ Բնականաբար, դա չի կարող լինել ընդունելի մեր համար»։ 

  • Կիսվել: