երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահին պատերազմի վերսկսման հնարավորությունը հավասար է զրոյի․ պատգամավոր

Այս պահին պատերազմի վերսկսման հնարավորությունը հավասար է զրոյի․ պատգամավոր

Այս պահին պատերազմի վերսկսման հնարավորությունը հավասար է զրոյիԼ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի:

«Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվեն, ու մենք պետք է մեր նշաձողն ավելի բարձր դնենք: Մենք արդեն պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային դիմակայելու մասին մտածենք: Մեր նշաձողը դա պետք է լինի: Դա ահռելի մեծ ու ծանր աշխատանք է»,-ասել է պատգամավորը։

  • Կիսվել: