շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան

Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան

Պետք չէ կողմնակի ազդեցությունների հետ կապված գերագնահատել ռիսկերը, այլ պետք է ճիշտ որոշումներ կայացնել՝ գնահատելով ռիսկերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատվաստումների վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է նպատակահարմար կորոնավիրուսի աճող թվերի պարագայում ընտրություններ անցկացնել, նախարարը պատասխանեց՝ վերջին մեկ տարում այլ երկրներում ևս անցկացվել են և՛ ընտրություններ, և՛ այլ միջոցառումներ:

«Որոշակի ուսումնասիրություններ ենք անում, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է  ձեռնարկենք, որպեսզի ամբողջ ընթացքը լինի ապահով, և մեր քաղաքացիները կարողանան ներկա լինել»,- ասաց նախարարը:

«Լուրերի» հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք երեխաների շրջանում պատվաստումներ կատարել, նախարարը պատասխանեց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, և սա կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է պատվաստանյութերի փորձարկումները և գրանցման գործընթացում ավարտվի նաև երեխաների  մոտ կիրառելիության ընթացքը, և երբ ցուցում կլինի, որ այդ պատվաստանյութերը կիրառելի են, մենք հետագայում կդիտարկենք, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Չեմ կարող բացառել, որ երկրներ կան, որ այս պահին կիրառում են, բայց մեր երկրում այս պահին նման հարց դրված չէ»:

  • Կիսվել: