երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այս պահին էքստրեմալ պայմաններում ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը. «Հրապարակ»

Այս պահին էքստրեմալ պայմաններում ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը. «Հրապարակ»

Այսօր, ժամը 10-ից ընթանում է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրելու Արթուր Վանեցյանին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

 

«Համագումարն ընթանում է էքստրեմալ պայմաններում՝ բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ: Մեր տեղեկություններով, մասնակցում է մոտ 100 մարդ:

Կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներից ելնելով, այն ընթանում է նեղ կազմով և առանց հրավիրյալների ու լրագրողների մասնակցության: Համագումարից հետո կուսակցության որոշումները կուղարկվեն արդարադատության նախարարություն և հաղորդագրություն կտարածվի լրատվամիջոցներին: Սրանով պաշտոնապես կազդարարվի Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին»,-գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: