շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որում ասված է.

«Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:

Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:

Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը»:

  • Կիսվել: