երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այս մուտքից, ամեն դեպքում ոչ մեկ չի մտել ու դուրս չի գալու․ Իշխան Սաղաթելյանը՝ կռավարության մուտքերն արգելափակելու մասին

Այս մուտքից, ամեն դեպքում ոչ մեկ չի մտել ու դուրս չի գալու․ Իշխան Սաղաթելյանը՝ կռավարության մուտքերն արգելափակելու մասին

ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ եթե այս Կառավարությունը շարունակի մնալ, ազգային ծանր հետեւանքներից հետո հաջորդելու է սոցիալական անր աղետը։ Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն, թոշակ չի ստանալու։ Երկիրն այս խուժան կառավարությունը տանելու է կործանման։  Այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելայնը։ 

Նշենք, որ այսօր ընդդիմությունը փորձել էր շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի թույլ չտա նիստ անցակցնել։ Սակայն ի հեճուկս նրանց Կառավարության նիստը կայացավ, որոշումներն ընդունվեցին։

Սաղաթելյանը նշեց, որ իրենք Կառավարության մուտքերը փակելով խնդիր չեն դրել նախարարներին ներս չթողնելու. «Չենք էլ թողելու դուրս գան։ Այս մուտքից, ամեն դեպքում ոչ մեկ չի մտել ու դուրս չի գալու։ Հիմա հավաքվել են՝ ի՞նչ նիստ են անում։ Գերագույն գլխավոր խեկատակն այս շենքում ի՞նչ գործ ունի։ Ինքն ի՞նչ կարող է անել էս երկրի համար, բացի կործանումից»։

  • Կիսվել: