հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Այս մարդկանց ամբողջ մտահոգությունը ռուսական կապիտալի պաշտպանությունն է․ Արմեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրներին

Այս մարդկանց ամբողջ մտահոգությունը ռուսական կապիտալի պաշտպանությունն է․ Արմեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրներին

«Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի հանցագործության հաղորդման փաստով միջնորդություն ներկայացնի՝ քրեական վարույթ հարուցելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին՝ Խաչատրյանն ասաց․ «Տիկին Աննա Գրիգորյանը քիչ առաջ հանրային հնչեցրեց հանցագործության մասին հայտարարություն, որը հետևյալն է․ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են Տեղ գյուղի հատվածում հողերը հանձնել Ադրբեջանի իշխանությանը և նահանջել, որպեսզի այդ տարածքները մնան Ադրբեջանին։ Այդ ձայնագրությունը կա, սա պետական դավաճանության մասին առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում է, և ես ակնկալում եմ, որ սահմանված ժամկետում և կարգով ՀՀ գլխավոր դատախազությունը վարույթ կհարուցի այս փաստով, սա սուտ մատնություն է, իրականություն է, թե ինչ և քննություն պետք է իրականանցի բազմակողմանի և օբյեկտիվ»։  

Անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված Մեսրոպ Մեսրոպյանի մասին ընդդիմադիրների ելույթներին՝ պատգամավորն ասաց․ «Տիկին Ագնեսա Խամոյանն ասում էր, որ պարոն Մեսրոպյանը գրառումներ ունի, որում ասում է, որ վերջ ծայրագավառապետությանը, հետո հարց են հնչեցնում, ասում են պարոն Մեսրոպյան, եթե դուք այդպիսի հրապարկումներ եք ունեցել, բա դուք ո՞նց եք աշխատելու ՀԷՑ-ի հետ, Գազպրոմի հետ, ռուսական կապիտալի հետ։ Այսինքն՝ այս մարդկանց ամբողջ մտահոգությունը ռուսական կապիտալի պաշտպանությունն է, որ Մեսրոպյանը Մեսրոպը կարող է ինչ-որ վնաս հասցնել և այլն։ Հարցեր հնչեցին, թե ինչու է նա կուսակցական, կոնկրետ ինձ համար շատ դրական երևույթ է, որ Մեսրոպ Մեսրոպյանը կրում է այն ժողովրդավարական արժեքները, որոնք կրում է ՔՊ-ն, որին հավանություն է տվել ՀՀ ընտրողների առնվազն կեսից ավելին»։

  • Կիսվել: