հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այս խաղաղություն կոչվածի երաշխավորը Թուրքիան է լինելու, նա, ով պահանջում է մոռանալ Ցեղասպանությունը. Ռուստամյան

Այս խաղաղություն կոչվածի երաշխավորը Թուրքիան է լինելու, նա, ով պահանջում է մոռանալ Ցեղասպանությունը. Ռուստամյան

Այս իշխանությունները պիտի հեռանան, ժողովուրդը պիտի դուրս գա փողոց, հասկանա, որ այս իշխանությունների արածը և արդյունքները ինչն են լինելու, մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այս խաղաղություն կոչվածի երաշխավորը Թուրքիան է լինելու, նա, ով պահանջում է մոռանալ Ցեղասպանությունը. Ռուստամյան:

«Կարծում եմ՝ կամաց-կամաց ժողովուրդը հասկանում է, որ այս խաղաղություն կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան, որը մեզնից պահանջում է, որ ցեղասպանությունը մոռանանք: Մենք այսօր ցեղասպանին հանձնվում ենք ի բարեհաճություն, որ ստանանք իր, այսպես ասած, երաշխիքը: Ոնց որ գառին հանձնես գելին»,-ասաց նա:

Հարցին՝ Սյունիքով ճանապա՞րհն է պատճառը, որ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը, Ռուստամյանը պատասխանեց. «Այս իշխանությունները ուզում են ստանալ իսկապես մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի՝ «խաղաղության պայմանագիր»։ Սա իրենց համար օդի ջրի պես պետք է։ Դա շատ լավ հասկացել են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ իրենց պահանջները վերջ չունեն: Հիմա ասում են՝ սահմանադրության փոփոխության պահանջ չկա, բայց թիվ մեկ պահանջը, որ միշտ դրվում է, սահմանադրության հետ են կապում: Այստեղից ինչ-որ հիմնավորումներ բերեցին, Սահմանադրական դատարանին էլ ճնշեցին, որ այդ անհեթեթ որոշումը կայացնի, որը ընդհանրապես կապ չուներ այդ հարցի հետ: Սահմանազատման, սահմանագծման գործընթացը բերեցին, կապեցին հռչակագրի հետ, թե հռչակագիրը հակասում է, թե՞ չի հակասում: Այսինքն, իրենք ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք ձեր բոլոր պահանջները կատարել, բայց այդ պահանջները վերջ չունեն։ Այդ պահանջների վերջը այն է, որ իրենք չեն ուզում այստեղ հայկական գործոն պահպանվի։ Հայ տեսակի հետ, հայ ինքնության հետ կապված այս մարդիկ խնդիր ունեն, դարերով է դա ապացուցվել»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա հույս հայտնեց, որ ժողովուրը, ի վերջո, կհասկանա այս ամենը եւ ոտքի կկանգնի:

«Գնալ երկկողմ ձևաչափով բանակցությունների՝ չունենալով միջնորդներ, չունենալով միջազգային երաշխիքներ, սա ուղղակի նշանակում է գնալ, հանձնվել թուրք-ադրբեջանական բարեհաճությանը, ինչն էլ այսօր տեսնում ենք։ Ի՞նչ է նշանակում հաղթողը և պարտվողը իրար հետ նստելու են նույն սեղանին ու սկսեն բանակցել։ Է, պարզ չի՞, որ ճնշումներով, թելադրանքով է ամեն ինչը տեղի ունենալու։ Այդ բանակցային արդյունքը անգամ երաշխավորող երրորդ կողմ չի լինելու, երաշխավորող ո՞վ է լինելու։ Թուրքիան և Ադրբեջանը: Բա դրա համար էլ ասում ենք, Թուրքիան և Ադրբեջանն են երաշխավորելու մեր «անվտանգությունը»։ Մենք պետք է այնպես անենք, որ այո, ինչ-որ տեղ ժամանակ շահենք, պահենք մեր ունեցածը, որ հետագայում բարենպաստ պայմաններ առաջանան, որ մեր շահերը պաշտպանելու համար հնարավոր լինի ինչ-որ ավելի կոնկրետ քայլերի դիմել»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: