շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Այս կարգի վարվելակերպը շատ է նմանվում Մերձավոր Արևելքում որոշ խմբավորումների կողմից տեսախցիկների առջև արվող հայտարարություններին․ Վարդանյան

Այս կարգի վարվելակերպը շատ է նմանվում Մերձավոր Արևելքում որոշ խմբավորումների կողմից տեսախցիկների առջև արվող հայտարարություններին․ Վարդանյան

Արտաքին գործերի նախարարության շենք ներխուժած ընդդիմադիր պատգամավորներն այսօր հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին և պահանջել, որ փոխնախարարը տեսախցիկների առաջ պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը չի պատասխանել նրանց այդ հարցին։

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորները սա հոգեբանական խոշտանգում որակեցին։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց․ «Խոշտանգումն ընդգրկում է նաև հոգեբանական խոշտանգման էլեմենտներ։ Եվ այս կարգի վարվելակերպը շատ է նմանվում ոչ ավել, ոչ պակաս տարիներ առաջ Մերձավոր Արևելքում որոշ խմբավորումների կողմից տեսախցիկների առջև արվող հայտարարություններին»։

  • Կիսվել: