Այս իշխանությանը ոչ թե արտահերթ ընտրություններով պետք է փոխել, այլ պետք է վտարել․ Վազգեն Մանուկյան
Ամիսներ շարունակ հայ ժողովրդին խաբում էին, հիմա ժողովուրդը այլ ճանապարհով պետք է առաջնորդվի, արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ Այս մասին Սևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը։
«Մենք մտածում էինք՝ հաղթում ենք, բայց այնինչ մենք անընդհատ պարտվում էինք, իսկ հազարավոր երիտասարդներ գնում էին։ Այս իշխանությանը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց: Ես ընտրությունները չեմ ընդունում, քանի որ դա իրենից ենթադրում է՝ վատ իշխանություն է լինում, փոխում ենք, բայց սա դավաճանություն է, իսկ սերունդներին պետք է ցույց տալ՝ չենք ներում դավաճանություն»,- ասաց Վազգեն Մանուկյանը։