շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին, ԲՀԿ-ն իր տեղում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին, ԲՀԿ-ն իր տեղում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական. Գագիկ Ծառուկյան

Այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններն ի՞նչ են տալու, կարո՞ղ եք ինձ ասել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի մասնակցելու հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

«Օրինակ խորհրարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը, երբ ես լիարժեք հետեւելով, ծանոթանալով երկրի վիճակին, սոցիալական, տնտեսական, քաղաքական, ճանապարհային քարտեզը ներկայացնելով մեր ժողովրդին, թե ինչ է պետք անել, որ ինչ լինի: Ես լիարժեք ներկայացրել եմ, որ մենք պատրաստ ենք, սա է վիճակը, իմ կապերը, հնարավորությունները, ծրագիրը... այդպես պետք է անենք, որ լավ լինի: Մենք չենք կարող ժողովրդին ասել՝ խի՞ մեզ չընտրեցիք: Ես ելույթ ունեցա, ասացի, որ մենք ժողովրդի հետ ենք, մենք մանդատի կռիվ չենք արել: Այսօր էլի ժողովրդի հետ ենք եւ հնարավորության սահմաններում էլի ինչ կարող ենք անելու ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դրա մասին հաղորդագրություն եղել է։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե մինչև վերջ գնալու է, Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Այո՛, ասել եմ՝ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ, մինչև վերջին պահը իմ տեսակետը, պատկերացումը ներկայացրել եմ»։

Հաջորդ հարցին՝ կրկին պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական են, որ իրենք այսօր այդ գործն անում են, մեզանից ինչ կախված է՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու»։

Իսկ եթե ինչ-որ գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞՝ հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր ջան, ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա։ ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է կառուցողական»։

  • Կիսվել: