երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս գումարման ընթացքում ինչ վեճ, բռնություն եղել է՝ Սեյրան Օհանյանի սադրանքով է եղել, կարծում եմ, ժամանակն է, որ իր խմբակցությունը սաստի իրեն․ Վահագն Ալեքսանյան

Այս գումարման ընթացքում ինչ վեճ, բռնություն եղել է՝ Սեյրան Օհանյանի սադրանքով է եղել, կարծում եմ, ժամանակն է, որ իր խմբակցությունը սաստի իրեն․ Վահագն Ալեքսանյան

Արդեն որերորդ անգամն է, որ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի կարողանում զսպել իր հույզերը։ Եթե կհիշեք, այս գումարման ընթացքում ինչ վեճ, բռնություն եղել է, եղել է Սեյրան Օհանյանի սադրանքով, կարծում եմ, ժամանակն է, որ իր խմբակցությունն ուղղակի սաստի իրեն, չգիտեմ՝ ինչ միջոցով: ԱԺ-ում այս մասին նշեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Չի կարելի սպասել, որ ելույթ ունեցող պատգամավորին կամ ԱԺ նախագահին կարելի է նստած տեղից վիրավորել, ինչ-որ արտահայտություններ անել ու չստանալ պատասխան։ Մի անգամ էլ, նույնիսկ, իրեն թույլ էր տվել նստած տեղից առարկա նետել ամբիոնից՝ ելույթ ունեցող պատգամավորի ուղղությամբ։ Բոլոր անգամներն ընդդիմությունն ինչ-որ սադրանքի է գնում  ու այստեղ հարցը մեկն է՝ իշխանությունը տրվու՞մ է այդ սադրանքին, թե՞ չի տրվում։ Ցավոք, եղել են դեպքեր, որ տրվել ենք»,- նշեց Ալեքսանյանը։ 

«Ամբիոնից Արծվիկ Միանսյանը «Հայաքվե» կոչվող նախաձեռնության մասին էր խոսում, լոբբինգ էր անում այդ ստորագրահավաքը։ Նախագծի պաշտոնական էջում նշվում է, որ այն, փաստացի, Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է։ Հիմա հարց, արդյո՞ք այդ քրեական պատասխանատվությանն այս օրենքով պիտի ենթարկվի օրինակ՝ Սերժ Սարգսյանը»,- նշեց Ալեքանյանը՝ հիշեցնելով, որ օրինակ 2005-ին ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը արտահայտել է մտքեր, որոնք դեմ էին ԼՂ ինքնորոշման իրավունքի սկզբունքին։  

  • Կիսվել: