ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ. Քոչարյանն` իր աջակիցներին

Այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ. Քոչարյանն` իր աջակիցներին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Մինչ դատական նիստի մեկնարկը երկրորդ նախագահն առաջին անգամ մոտեցավ դատարանի մոտ հավաքված իր աջակիցներին:

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ձեր ակտիվ աջակցության համար, դա ուժ է հաղորդում: Չեմ ուզում, որ ձեր օրացույցում նույնը լինի: Դրա համար ես խնդրում եմ արևի տակ չկանգնել, գնալ տուն: Այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ, երկար է տևելու: Ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր խոսքերով: Լավ եղեք»,-ասաց նա:

  • Կիսվել: