ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Այո» գործընթացը մի առաջնորդ ունի եւ այդ մեկ առաջնորդը Դու՛ ես․ Փաշինյան

«Այո» գործընթացը մի առաջնորդ ունի եւ այդ մեկ առաջնորդը Դու՛ ես․ Փաշինյան

Ցանցային «Այո». ստեղծիր «Այո»-ի Քո թիմը, որովհետեւ «Այո» գործընթացը մի առաջնորդ ունի եւ այդ մեկ առաջնորդը Դու՛ ես։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, ինչպես հեղափոխության դեպքում, այնպես էլ այս անգամ քաղաքացիները պետք է իրենց համարեն քարոզչական թիմի առաջանորդ՝ ստեղծելով ցանցային վիճակ:

Ապա Փաշինյանը սկսեց կարդալ ուղիղ եթերում մեկնաբանություններ գրողների անունները՝ հայտարարելով «Եվ այդ մեկ առաջնորդը դու ես»:

Վարչապետը նշեց, որ պետք է մոտավորապես 650 հազար ձայն՝ կարդալով մեկնաբանություններ գրողների անունները և հայտարարելով «Այդ մեկ առաջնորդը դու ես»:

  • Կիսվել: